Իրաքը ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39691-Իրաքը_ժխտում_է_Թուրքիայի_մասնակցությունը_Մոսուլի_ազատագրման_գործողությանը
Բաղդադը հայտարարել Է, որ Թուրքիան չի մասնակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 08:35 Asia/Tehran
  • Իրաքը ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը

Բաղդադը հայտարարել Է, որ Թուրքիան չի մասնակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչին:

«Մենք ժխտում ենք Թուրքիայի որեւԷ մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը»,-հայտարարել Է իրաքյան բանակի միացյալ հրամանատարության մամուլի քարտուղարը:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ թուրքական բանակի հրետանին քրդական զինված կազմավորումների խնդրանքով Մոսուլի մերձակայքում գնդակոծում Է ԻՊ-ի դիրքերը:

Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ցամաքային ուժերի ընդհանուր թվաքանակը հասնում Է 60 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am