ԻԼԻՊ-ի ահաբեկիչները 30 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39943-ԻԼԻՊ_ի_ահաբեկիչները_30_խաղաղ_բնակիչների_են_սպանել_Աֆղանստանում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 30 խաղաղ բնակիչների են առեւանգել ու սպանել Աֆղանստանի Գոր կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2016 08:18 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի ահաբեկիչները 30 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 30 խաղաղ բնակիչների են առեւանգել ու սպանել Աֆղանստանի Գոր կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Հարձակումը կատարվել Է լեռնային տեղանքում: Ահաբեկիչները պատանդներին սպանել են այն ժամանակ, երբ նրանց փորձում Էին օգնության գալ տեղի բնակիչները:

Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ ԻՊ-ի հարձակումը վրեժ Էր աֆղան ոստիկանների կողմից ահաբեկիչների պարագլուխներից մեկի վերացման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


orer.am/

26/10/2016