Աֆղանստանի հատուկ ծառայությունները հաստատել են «Ալ Քաիդայի» 2 առաջնորդների ոչնչացումը
Աֆղանստանի տարածքում միջազգային կոալիցիայի իրականացրած անօդաչու թռչող սարքի օդային հարվածների հետևանքով հաջողվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու առաջնորդի ոչնչացնել:
Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Աֆղանստանի անվտանգության ազգային տնօրինության տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru.-ն: «Ֆարուկ ալ Կահտանին, Բիլյալը և խմբավորման երրորդ անդամը միջազգային կոալիցիայի իրականացրած հարվածի հետևանքով ոչնչացվել են Կունուր գավառում», - հայտարարել է Աֆղանստանի հատուկ ծառայության աշխատակիցը: Տարածված հաղորդագրության համաձայն` կոալիցիայի հարվածները համակարգված են եղել Աֆղանստանի անվտանգության ազգային տնօրինության հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է իրականացրել Աֆղանստանի տարածքում Ալ Քաիդայի 2 տեղական ստորաբաժանումների առաջնորդների ուղղությամբ:
27/10/2016
Ankakh.com