Իրաքցի զինյալները Մոսուլում ԻՊ-ի առանցքային շտաբ են գրավել
Հոկտեմբեր 27, 2016 14:26 Asia/Tehran
Իրաքի զինյալներին հաջողվել է Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների համար առանցքային նշանակություն ունեցող շտաբ գրավել:
Գրում է Russian.rt.com-ը: Ինչպես հայտնում է Al Sumaria պարբերականը, ահաբեկիչների համար առանցքային նշանակություն ունեցող շտաբի վրա իրաքցի զինյալները հասցրել են արդեն Իրաքի դրոշը բարձրացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրաքյան հատուկ նշանակության ուժերին հաջողվել է Մոսուլից 30 կմ. հեռավորության վրա գտնվող Կարեմլիս քաղաքից վռնդել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին: Կարեմլիսի վանքի տակ թունելներ էին հայտնաբերվել, որոնք ահաբեկիչները որպես ապաստան են օգտագործել:
27/10/2016
Ankakh.com
Պիտակ