Իրաքյան զորքերը վերագրավել են նավթային ընկերությունը և գազի գործարանը Մոսուլի մոտակայքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40186-Իրաքյան_զորքերը_վերագրավել_են_նավթային_ընկերությունը_և_գազի_գործարանը_Մոսուլի_մոտակայքում
Թել-Կայֆ շրջանի և վարչական կենտրոնի ամբողջական ազատումը ահաբեկիչներից թույլ կտա արագ հասնել Մոսուլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 15:22 Asia/Tehran
  • Իրաքյան զորքերը վերագրավել են նավթային ընկերությունը և գազի գործարանը Մոսուլի մոտակայքում

Թել-Կայֆ շրջանի և վարչական կենտրոնի ամբողջական ազատումը ահաբեկիչներից թույլ կտա արագ հասնել Մոսուլ:

Իրաքյան բանակը շարունակում է գրոհը Մոսուլի ուղղությամբ տարբեր ուղղություններից: Կատաղի մարտեր են ընթանում Թել-Կայֆի շրջանում կառավարական զորքերի և Իպ զինյալների միջև, որտեղ զինվորներին հաջողվել է հետ գրավել զինյալներից «Հյուսիսային նավթային ընկերությունը» և գազի գործարանը: Հաղորդում է Life-ը:Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքեմ ալ-Զամիլին այցելել է հյուսիսային ճակատ և ընդգծել գործողության կարևորությունն այդ ուղղությամբ: Նրա խոսքերով, շրջանի և վարչական կենտրոնի ամբողջական ազատագրումը ահաբեկիչներից թույլ կտա արագ հասնել Մոսուլ, քանի որ Թել-Կայֆը տեղակայված է քաղաքից վեց կմ հեռավորության վրա:Զինվորականները Մոսուլի խաղաղ բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել ահաբեկիչների զանգվածային կուտակումների վայրերից, քանի որ նրանք առաջիկա օրերին գտնվելու են ավիացիայի և հրետանու կրակի տակ:Zham.am