Ջեդդայում «Մալեք Աբդոլազիզ» օդանավակայանի կողմը բալիստիկ հրթիռ է արձակվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40222-Ջեդդայում_Մալեք_Աբդոլազիզ_օդանավակայանի_կողմը_բալիստիկ_հրթիռ_է_արձակվել
Եմենի ժողովրդային կոմիտեներն ու բանակը կրկին ցուցադրեցին Սաուդյան Արաբիայի դիմաց իրենց հրթիռային հզորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 09:16 Asia/Tehran
  • Ջեդդայում «Մալեք Աբդոլազիզ» օդանավակայանի կողմը բալիստիկ հրթիռ է արձակվել

Եմենի ժողովրդային կոմիտեներն ու բանակը կրկին ցուցադրեցին Սաուդյան Արաբիայի դիմաց իրենց հրթիռային հզորությունը:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն Եմենի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է Արաբիայի արևմուտքում գտնվող Ջեդդայի «Մալեք Աբդոլազիզ» օդանավակայանի կողմը բալիստիկ հրթիռ արձակվելու մասին:

Եմենի Անսարալլահ շարժման տեղյակ մի աղբյուր «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց, որ Սաուդյան Արաբիան սխալմամբ հայտարարում է, որ եմենական հրթիռներն ուղղված են եղել Մեքքայի կողմը, մինչդեռ Անսարալլահի հրթիռների թիրախը Ջեդդայի ռազմական օդանավակայանն է եղել:

Եմենի Անսարալլահ շարժման տեղյակ այս աղբյուրը հավելեց, որ եմենցի հեղափոխականների հինգշաբթի օրվա հրթիռային հարձակման նպատակն է եղել հարվածել Ջեդդա քաղաքում գտնվող Սաուդյան ոտնձգիչ ռեժիմի ավիաբազան:

Սաուդյան Արաբիայի լրատվական աղբյուրները հանրային կարծիքը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվություն կատարելով հավակնել են, որ Եմենի հեղափոխականներին պատկանող բալիստիկ մի հրթիռ Եմենի հյուսիսային Սաըդե քաղաքից արձակվել է Մեքքա սուրբ քաղաքի կողմը:

Եմենի ժողովրդային կոմիտեներն ու բանակը պատասխանելով այդ երկրում սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի ոճրագործություններին իրենց հրթիռներով հարվածում են Սաուդյան Արաբիայի ռազմական դիրքերը: