Թուրքիայի պաշտպանության նախարարը Մոսուլի ազատագրման գործողության կապակցությամբ միջամտողական հայտարարություն է կատարել
Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատեց Մոսուլ քաղաքն ԻԼԻՊ-ի գրավումից ազատելու գործողությանն Իրաքի ժողովրդային հավաքազորային ուժերի՝ «Ալ-Հաշդ Ալ-Շաըբի»-ի մասնակցությունը:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ֆիքրի Իշիքը հինգշաբթի օրը միջամտողական արտահայտություններ կատարելով հավակնեց, որ Մոսուլում Իրաքի ժողովրդային հավաքազորային ուժերի ներկայությունն այդ երկրում հանգեցնելու է ազգամիջյան բախումների:
Իշիքը նաև անդրադառնալով «Եփրատի վահան» գործողության շրջագծում Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում Թուրքիայի բանակի ներկայությունը շարունակվելուն, հավելեց, որ այդ երկրի զորայիններն իրենց գործողությունը շարունակելու են Ալ-Ռաքքայի ուղղությամբ:
Դա ի տես այն բանի, որ Իրաքի Բադր կազմակերպության ուժերի գլխավոր քարտուղար Հադի Ալ-Աըմերին չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ժողովրդային հավաքազորային ուժերն Իրաքի վարչապետի համաձայնությամբ կարող են Մոսուլ մտնել:
Իրաքը հակառակել է Մոսուլի ազատագրման գործողությանը Թուրքիայի մասնակցությանը: