Իրաքի բանակն ազատագրել է ևս մեկ քաղաք
Հոկտեմբեր 30, 2016 07:02 Asia/Tehran
Իրաքի բանակը շարունակում է Մուսուլի վրա հարավային հատվածից՝ ազատագրելով ևս մեկ քաղաք «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին հաղորդում է Armenpress լրատվականը:
Ըստ հաղորդագրության՝ նախքան զինվորականների Շուրա քաղաքը մտնելը, այն ենթարկվում էր օդային ուժգին հարվածների:
Հրամանատարների խոսքով` քաղաքն ազատագրվել է գրեթե առանց պայքարի, քանի որ ահաբեկիչների մեծամասնությունը դեռ առավոտյան հասցրել էր փախչել քաղաքից՝ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան:
30/10/2016
Պիտակ