ՀՀ Նախագահը շնորհավորել է Միշել Աունին՝ Լիբանանի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40960-ՀՀ_Նախագահը_շնորհավորել_է_Միշել_Աունին_Լիբանանի_Նախագահի_պաշտոնում_ընտրվելու_առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 10:36 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահը շնորհավորել է Միշել Աունին՝ Լիբանանի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը իրականացնելու ուժ ու կորով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Armenpress.am