Չավուշօղլուն ԵԽ նախագահ Շուլցին երկերեսանի է անվանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42571-Չավուշօղլուն_ԵԽ_նախագահ_Շուլցին_երկերեսանի_է_անվանել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարություններն իրենց համար որևէ կարևորություն չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 08:17 Asia/Tehran
  • Չավուշօղլուն ԵԽ նախագահ Շուլցին երկերեսանի է անվանել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարություններն իրենց համար որևէ կարևորություն չունեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով Շուլցին հայտարարությանն այն մասին, որ երկրում մահապատիժը վերականգնելու պարագայում ԵՄ հետ բանակցային գործընթացին վերջ կտրվի, Չավուշօղլուն ասել է, որ Շուլցի սպառնալից հայտարարությունները որևէ ազդեցություն չեն գործում իրենց վրա: «Եթե Շուլցի ուժը բավականացնում է, թող նախ և առաջ դադարեցնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեությունը ԵԽ-ում: Իրականում կրկին ականատեսն ենք լինում Եվրամիության և խորհրդարանի նախագահի երկերեսանիությանն ու երկակի ստանդարտներին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Armenpress.am