Լիբանանում կկազմավորվի նոր կառավարություն
Լիբանանի նոր վարչապետը շարունակում է քաղաքական տարբեր խմբերի ու հոսանքների հետ բանակցությունները` նոր կառավարության կազմը ճշտելու շուրջ:
Երկուշաբթի օրը, հղում կատարելով Բեյրութում տպագրվող «Ալ-Սաֆիր» օրաթերթին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբանանի նոր վարչապետ Սաըդ Հարիրին, ով շարունակում է ընդգծել 24 նախարարներից բաղկացած կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, բանակցում է այն պատասխանատուների հետ, ովքեր պահանջում են 30 նախարարություններից բաղկացած կառավարություն կազմել:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին ավելի վաղ այդ երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել,. որ նոր կառավարությունը բոլոր քաղաքական խմբերի համագործակցությամբ կձևավորվի նախքան նոյեմբերի 22-ին նշվող Լիբանանի անկախության տոնը:
Հիշեցնենք, որ անցած տարիների ընթացքում լիբանանահայությունը մշտապես նախարարներ է ունեցել կառավարության կազմում: