Ռուսաստանը ծանր ավիահարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43072-Ռուսաստանը_ծանր_ավիահարված_է_հասցրել_Սիրիայում_ահաբեկիչների_դիրքերին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի «Տոպոլով 92» ռմբարկուները Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արևելքում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբերի դիրքերին ծանր ավիահարված հասցնելով սպանել են տասնյակ ահաբեկիչների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 04:05 Asia/Tehran
  • Ռուսաստանը ծանր ավիահարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի «Տոպոլով 92» ռմբարկուները Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արևելքում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբերի դիրքերին ծանր ավիահարված հասցնելով սպանել են տասնյակ ահաբեկիչների:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ երկրի միջմայրցամաքային ինքնաթիռները  կտրելով Ատլանտյան օվկիանոսը և օդում վերալիցքավորվելով վառելիքով հրթիռներով ու ռումբերով հարվածել են ահաբեկիչների  դիրքերն ու վերադարձել են  բազաներ:

Զենքի ու զինամթերքի պահեստները, վարժությունների կենտրոնների կամ օպերատիվ ջոկատների տեսքով ահաբեկիչների համախմբման վայրերը, ինչպես նաև ծանր սպառազինության ու զինասարքերի տեղակայման կետերը ոչնչացված թիրախներից են, որոնք նախապես հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքերի միջոցով: