Մեդվեդևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու նահատակ առաջնորդ Խամենեիի հրաժեշտի արարողությանը
Հուլիս 03, 2026 18:46 Asia/Tehran
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Հուղարկավորության միջոցառումներն մեկնարկել են Թեհրանում։ Արարողությանը մասնակցում են կրոնական գործիչներ և օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում՝ ներկայացուցիչներ Ռուսաստանից։
Tasnim գործակալության տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցում են պատվիրակություններ շուրջ 100 երկրներից, դրանց թվում՝ պետությունների ութ ղեկավարներ և խորհրդարանների 12 խոսնակներ։
Նահատակ առաջնորդ Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում նախատեսված է մի քանի օր, որից հետո հուղարկավորությունը տեղի կունենա նրա ծննդավայրում՝ Մաշհադում։
Պիտակ