Հարյուրավոր պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43303-Հարյուրավոր_պաղեստինցի_երեխաներ_Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_են
Պաղեստինցի ձերբակալվածների ու գերիների հարցերով զբաղվող միության հայտարարությամբ՝ նվազագույնը 350 պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 14:29 Asia/Tehran
  • Հարյուրավոր պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են

Պաղեստինցի ձերբակալվածների ու գերիների հարցերով զբաղվող միության հայտարարությամբ՝ նվազագույնը 350 պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ մանուկների միջազգային օրվա շեմին, պաղեստինցի ձերբակալվածների ու գերիների հարցերով միությունը հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող երեխաներից 12-ը աղջիներ են:

Անդրադառնալով պաղեստինցի երեխաների համար երկարատև ազատազրկման դատավճիռների արձակմանը, միությունը հայտարարել է, որ  2015 թվականի հոկտեմբերին Երուսաղեմի Ինթիֆադան մեկնարկից ի վեր, ավելի քան երկու հազար պաղեստինցի երեխաներ են ձերբակալվել սիոնիստների կողմից: 

Պաղեստինցի 14-ամյա պատանի Ահմեդ Մոնասերեին 12 տարվա ազատազրկման դատապարտելու մասին հայտարարելով, միությունը նշել է, որ համաշխարհային իրավապաշտպան կառույցները, հատկապես ՅՈՒՆԻՍԵՖ-ը պետք է սատարեն պաղեստինցի երեխաներին:

Ըստ աղբյուրի, սիոնիստ բանակայինները անցյալ տարվա հոկտեմբերին 554 պաղեստինցիների էին ձերբակալել Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում: