Պաղեստինի Պատրիարքը կարևորել է Իսրայելի դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43390-Պաղեստինի_Պատրիարքը_կարևորել_է_Իսրայելի_դեմ_պայքարը
Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը հայտարարել է, որ պետք է համաշխարհային մասշտաբով պայքարել Սիոնիստ ծայրահեղականների հանցագործությունների դեմ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 08:04 Asia/Tehran
  • Պաղեստինի Պատրիարքը կարևորել է Իսրայելի  դեմ պայքարը

Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը հայտարարել է, որ պետք է համաշխարհային մասշտաբով պայքարել Սիոնիստ ծայրահեղականների հանցագործությունների դեմ:

Շաբաթ օրը կրկին հակադարձելով Երուսաղեմի մզկիթներից ազանի ձայնը ցրելու արգելման մասին օրենքին, Աթաոլլահ Հանան, Պաղեստինի ժողովրդին, միջազգային հանրությանը և արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել` այդ ռասիստական օրենքը չեղարկելու ուղղությամբ:

«Մզկիթներից ազանի ձայնը ցրելու  արգելքը հակասում է միջազգային օրենքներին, որտեղ չեն սահմանափակվում կրոնական արարողությունները».-ասել է Պատրիարք Հանան:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի օրենսդիր հանձնաժողովը վերջերս արգելել է Երուսաղեմի մզկիթներից ազանի ձայնի ցրումը ՝ այն պատճառաբանությամբ, թե ձայնը խանգարում է սիոնիստ ավանաբնակներին: 

Իսրայելի խորհրդարանում այս ռասիստական  օրենքի ընդունումը հետաձգվել է պաղեստինցիների բողոքների պատճառով: