Պաղեստինի Պատրիարքը կարևորել է Իսրայելի դեմ պայքարը
Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը հայտարարել է, որ պետք է համաշխարհային մասշտաբով պայքարել Սիոնիստ ծայրահեղականների հանցագործությունների դեմ:
Շաբաթ օրը կրկին հակադարձելով Երուսաղեմի մզկիթներից ազանի ձայնը ցրելու արգելման մասին օրենքին, Աթաոլլահ Հանան, Պաղեստինի ժողովրդին, միջազգային հանրությանը և արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել` այդ ռասիստական օրենքը չեղարկելու ուղղությամբ:
«Մզկիթներից ազանի ձայնը ցրելու արգելքը հակասում է միջազգային օրենքներին, որտեղ չեն սահմանափակվում կրոնական արարողությունները».-ասել է Պատրիարք Հանան:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի օրենսդիր հանձնաժողովը վերջերս արգելել է Երուսաղեմի մզկիթներից ազանի ձայնի ցրումը ՝ այն պատճառաբանությամբ, թե ձայնը խանգարում է սիոնիստ ավանաբնակներին:
Իսրայելի խորհրդարանում այս ռասիստական օրենքի ընդունումը հետաձգվել է պաղեստինցիների բողոքների պատճառով: