Հակապետական ցույց՝ Ստամբուլում
Ստամբուլում կայացած բողոքի ցույցի մասնակիցները քննադատել են այդ երկի Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության անդամների վրա պետական ճնշումների խստացումը:
Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ցույցին մասնակցել է առնվազն հինգ հազար մարդ: Ցուցարարները վանկարկել են Ազգերի ժողովրդավարություն կուսակցությանը պաշտպանող և քրդերի իրավունքների ոտնահարման ուղղությամբ Թուրքիայի կառավարության քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ:
Համաձայն այս հաղորդման, Թուրքիայի ոստիկանությունը նոյեմբերի 5-ին բերման էր ենթարկելԱզգերի ժողովրդավարություն կուսակցության առաջնորդներից Սալահեդդին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսենդաղին և խորհրդարանում այդ կուսակցության որոշ պատգամավորների:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալություններն իրականացվել են ահաբեկչական գործողության գործի հետաքննության շրջանակում և ՔԲԿ-ի հետ այդ կուսակցության կապերի պատճառով:
Նման մեղադրանքներով ու հատկապես ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու պատճառով, վերջին օրերին ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելյան հիմնականում քրդաբնակ տարածքների մի քանի քաղաքապետներ: