Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակին նվիրված միջոցառումը անցել է առանց միջադեպերի
Քերբելայում կայացել է շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի միջոցառումը՝ մուսուլման ուխտավորների միլիոնանոց մասնակցությամբ:
Չնայած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հնչեցրած սպառնալիքներին և ուխտագնացության խափանմանն ուղղված դավադիրների քայլերին, Իրաքի անվտանգության տասնյակ հազարավոր ուժերի ջանքերի շնորհիվ, լավագույն կերպով և առանց արտակարգ պատահարների է անցել մուսուլմանների մեծ ուխտագնացությումը:
Իր ուղերձի մեջ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը բարձր է գնահատել Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի առիթով կազմակերպված քայլերթին միլիոնավոր ուխտավորների մասնակցությունը և գովաբանել է Իրաքի զինված ուժերի ջանքերը՝ այդ միջոցառման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Իրաքի ռազմական պաշտոնյաների խոսքերով, ավելի քան 30 հազար անվտանգության պահպաններ լավագույն կերպով ապահովել են Քերբելայի և Արբաինի միջոցառման անվտանգությունը: