Կաբուլում Իմամ Հոսեյնի սգո միջոցառումների ժամանակ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել
Նոյեմբեր 21, 2016 14:25 Asia/Tehran
Այսօր Կաբուլում Իմամ Հոսեյնի սգո միջոցառման մասնակիցների դեմ իրականացած ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել է 50, վիրավորվել`70 մարդ:
Այսօր կեսօրին, մահապարտ ահաբեկիչը Կաբուլի Բաղեր օլ-Օլում մզկիթում պայթեցրել է ինքն իրեն։
Զոհվածների և վիրավորների շարքում կան նաև կանայք ու երեխաներ: Հավանաբար զոհվածների թիվը կավելանա:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ահաբեկչական այս հարձակման պատասխանատվությունը:
Պիտակ