հանրահավաք Բահրեյնում, ի պաշտպխանություն Շեյխ Իսա Ղասեմի
Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Ալե Խալիֆայի ռեժիմը չորեքշաբթի օրը վերսկսում է Շեյխ Իսա Ղասեմին առաջադրված անհիմն մեղադրանքների անօրինական դատաքննությունը:
Բահրեյնի ռեժիմը 2016 թվականի հունիսի 21-ին չեղարկեց Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիությունը, ինչն արժանացավ այդ երկրի ժողովրդի և համաշխարհային խիստ հակազդեցությանը:
Չնայած Ալե Խալիֆայի կողմից գործադրված ճնշումներինմ բահրեյնցի բողոքարարներն անտեսելով անվտանգության նախաձեռնությունները դատապարտեցին Շեյխ Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու այդ ռեժիմի ինքնագլուխ քայլը:
Բահրեյնը 2011 թվականի փետրվարից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ խաղաղ ցույցերի ականատես է:
Բահրեյնի ժողովուրդը քաղաքական բարեփոխումների իրականացման, ազատության ու արդարության և երկրում ընտրյալ համակարգի իշխանության հաստատման պահանջ ունի: Սակայն Ալե Խալիֆան քաղաքացիների բողոքներին պատասխանում է ճնշումների գործադրմամբ: