Սիրիացի խաղաղ քաղաքացիները՝ ահաբեկչության դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումների զոհ
Այն պայմաններում, երբ ահաբեկչական խմբերը հրասանդային հարձակումներով սպանում են սիրիացի խաղաղ քաղաքացիներին, Ռաքքայի հյուսիսում սիրիացի տարհանվածների բնակեցման վայրի դեմ ամերիկյան ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով սպանվեցին ու վիրավորվեցին տասնյակ խաղաղ քաղաքացիներ:
Նոյեմբերի 24-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան տարածքների դեմ «Ջեյշ-ալ-էսլամ» կոչվող ահաբեկչական խմբի հրասանդային ու հրետանային հարձակման հետևանքով սպանվեվին 7 սիրիացի խաղաղ քաղաքացիներ և որոշ թվով ուրիշներ վիրավորվեցին: Միևնույն ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռները հարձակման թիրախ դարձրին Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի հյուսիսային տարածքում գտնվող սիրիացի տարհանվածների բնակեցման վայրը, որի հետևանքով սպանվեցին 10 և վիրավորվեցին տասնյակ սիրիացի քաղաքացիներ:
Սիրիան ահաբեկիչների ուժի ցուցադրման գլխավոր ասպարեզն է դարձել: Սիրիան նաև դարձել է միջազգային մասշտաբով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև պատերազմի գլխավոր դաշտն ու նաև Միջին Արևելքում դիմադրության առանցքը դիմագրավելու համար Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների գլխավոր մրցասպարեզը:
Սիրիայում ակտիվ են ահաբեկչական բազմաթիվ խմբեր: Դրանց բոլորի ընդհանուր եզրը բրտարարքներն են, սակայն դրա ծավալը տարբեր է: Այդուհանդերձ այդ բրտարարքների գլխավոր զոհը Սիրիայի անմեղ քաղաքացիներն են:
Սիրիացի քաղաքացիների դեմ նրանց բրտարաքները խստացնում է այն հանգամանքը, որ այս խմբերի և սիրիացի քաղաքացիների միջև զգացական ու ազգային որևէ կապ գոյություն չունի: Օրինակ երեկ Դամասկոսի մերձակայքում հրասանդային հարձակում իրականացրած «Ջեյշ-ալ-էսլամ» խումբը Սիրիայի ազատ բանակին կապված 55 խմբերից մեկն է, որի անդամներն այլ երկրների քաղաքացիներ են:
Սիրիայի զարգացումների ներկա փուլում ակնկալվում է, որ ահաբեկչական խմբերն առավել բրտարարքների դիմեն: Մի կողմից Հալեպում ընթացող մարտերում նրանց կրած բազմաթիվ պարտություններով նրանք իրենց օրակարգում ներառել են քաղաքացիական տարածքների դեմ հարձակումը: Միևնույն ժամանակ Մոսուլի գործողություններում իրաքցիների արձանագրած հաջողությամբ մեծ թվով ահաբեկիչներ փախել են Սիրիայի տարբեր տարածքները:
Սակայն գլխավոր կետն այն է, որ Սիրիայի ժողովուրդը միայն ահաբեկչական խմբերի զոհը չի համարվում, այլ նաև Սիրիայի համակարգի ընդդիմադիր ուժերի վարած քաղաքականություններին ու վերցրած քայլերին զոհ է գնում:
Սիրիացի քաղաքացիներ մինչ այժմ անգամներ ամերիկյան կոալիցիայի սխալ հաշվարկների զոհ են դարձել, որոնցից վերջինը երեկ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի հյուսիսային տարածքում գտնվող սիրիացի տարհանվածների բնակեցման վայրի դեմ հարձակումն էր, որի հետևանքով զոհվեցին սիրիացի 10 խաղաղ քաղաքացիներ և տասնյակ ուրիշներ վիրավորվեցին: Դա ի տես այն բանի, որ ահաբեկչության դեմ պայքարն ուղղված պիտի լինի ոչ թե խաղաղ քաղաքացիների ու տարհանվածների դեմ, այլ ահաբեկիչների ոչնչացմանը:
Սիրիան ահաբեկչության դեմ պայքարի համար Իրաքի նման ձևաչափի կարիք ունի: Ահաբեկչության դեմ պայքարի գործադրողը պիտի լինի Սիրիայի կառավարությունը և ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունեցող երկրները պիտի աշխատեն Սիրիայի կառավարության խողովակով:
Եթե Սիրիայում նման քաղաքականություն գործադրվի հնարավոր կլինի Իրաքում Հաշդ-ալ-Շաըբիի օրինակով ժողովրդային ուժերը զորաշարժի ենթարկելով առավելագույն օգուտը քաղել ժողովրդային պոտենցիալից: Այդ դեպքում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը իրական ու լուրջ տեսք կստանա և դրա հաջողության գործակիցը կհասնի ամենաբարձր մակարդակին, հենց այնպես որ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարն ուշագրավ հաջողություններ է արձանագրել: