Իրաքի ահաբեկչական պայթյունին զոհ են գնացել ավելի քան հարյուր ուխտավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44077-Իրաքի_ահաբեկչական_պայթյունին_զոհ_են_գնացել_ավելի_քան_հարյուր_ուխտավորներ
Իրաքի Բաբել նահանգի ահաբեկչական պայթյունը խլել է ավելի քան հարյուր ուխտավորի կյանք, որոնց մեծ մասն իրանցիներ են եղել:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 13:32 Asia/Tehran
  • Իրաքի ահաբեկչական պայթյունին զոհ են գնացել ավելի քան հարյուր ուխտավորներ

Իրաքի Բաբել նահանգի ահաբեկչական պայթյունը խլել է ավելի քան հարյուր ուխտավորի կյանք, որոնց մեծ մասն իրանցիներ են եղել:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հաղորդել է .-«Հինգշաբթի երեկոյան Բաղդադի հարավային Բաբել նահանգի Հալլե քաղաքի Ալ-Շումելիի շրջանի բենզալցակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով, զոհվել են ավելի քան հարյուր ուխտավորներ, այդ թվում` իրանցիներ: Ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ  ուխտավորներ»:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, զոհերի թիվը կարող է աճել:  

Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ պայթյունի ժամանակ բենզալցակայանում եղած 6 ավտոբուսներն ամբողջությամբ վառվել են:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է պայթյունի պատասխանատվությունը:

Քերբելայում  ԻԻՀ գլխավոր հյուպատոս ՝ Մասուդ Հոսեյնիանն այցելել է Հալլե քաղաքի հիվանդանոց: «59 հոգու մարմիններ ամբողջությամբ այրվել են, 14 դիակներ անճանաչելի են: Զոհերի աճյուններն ուրբաթ երեկոյան կտեղափոխվեն Իրան, որտեղ կպարզվի նրանց ինքնությունը ».-ասել է նա:

 «Զոհերի ինքնությունը  որոշվելու է ԴՆԹ փորձաքննության միջոցով». հավելել է Հոսեյնիանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայթյունի ժամանակ զոհվել է 40 իրանցի ուխտավոր: