Լիբանանում հերքել են Իսրայելի հակաիրանական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44083-Լիբանանում_հերքել_են_Իսրայելի_հակաիրանական_հայտարարությունը
Լիբանանի «Ռաֆիղ Հարիրի» անվան օդանավակայանի տնօրենը հերքել է Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 13:46 Asia/Tehran
  • Լիբանանում հերքել են Իսրայելի հակաիրանական հայտարարությունը

Լիբանանի «Ռաֆիղ Հարիրի» անվան օդանավակայանի տնօրենը հերքել է Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի հայտարարությունը:

«Ալմենար» լիբանանյան գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Ֆադի Ալ-Հասանը մի հաղորդագրություն տարածելով, հերքել է Սիոնիստական ռեժիմի ներկայացրած հակաիրանական հայտարարությունն առ այն, թե Իրանի ավիաընկերություններից մեկը Լիբանանի «Ռաֆիղ Հարիրի»  օդանավակայանով զենք ու զինամոթերք է առաքում Հեզբոլլահի համար: Նա նշել է , որ հայտարարությունն անհիմն է:

Երեքշաբթի օրը «Իսրայել թայմզ» լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ ՝ Դանի Դանոնն Անվտանգության խորհրդի անդամներին նամակ է հղել, որտեղ  նշել է , թե Իրանը Սիրիա և Լիբանան մեկնող առևտրական ինքնաթիռների միջոցով զենք է առաքում Հեզբոլլահի համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակներում, ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչ ՝ Ղոլամհոսեյն Դեհղանին պատասխանել է Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի նամակին: «Իրանի դեմ Իսրայելի ներկայացուցչի հայտարարությունն անհիմն է».-գրել է նա: