Լիբանանում հերքել են Իսրայելի հակաիրանական հայտարարությունը
Լիբանանի «Ռաֆիղ Հարիրի» անվան օդանավակայանի տնօրենը հերքել է Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի հայտարարությունը:
«Ալմենար» լիբանանյան գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Ֆադի Ալ-Հասանը մի հաղորդագրություն տարածելով, հերքել է Սիոնիստական ռեժիմի ներկայացրած հակաիրանական հայտարարությունն առ այն, թե Իրանի ավիաընկերություններից մեկը Լիբանանի «Ռաֆիղ Հարիրի» օդանավակայանով զենք ու զինամոթերք է առաքում Հեզբոլլահի համար: Նա նշել է , որ հայտարարությունն անհիմն է:
Երեքշաբթի օրը «Իսրայել թայմզ» լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ ՝ Դանի Դանոնն Անվտանգության խորհրդի անդամներին նամակ է հղել, որտեղ նշել է , թե Իրանը Սիրիա և Լիբանան մեկնող առևտրական ինքնաթիռների միջոցով զենք է առաքում Հեզբոլլահի համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակներում, ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչ ՝ Ղոլամհոսեյն Դեհղանին պատասխանել է Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի նամակին: «Իրանի դեմ Իսրայելի ներկայացուցչի հայտարարությունն անհիմն է».-գրել է նա: