Դամասկոսի արվարձանում իրականացվել է «Ազգային հաշտություն» նախագիծը
Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Խան Ալ-Շեյխ քաղաքում իրականացվել է Ազգային հաշտության նախագիծը: Նախագծի համաձայն բացվել են ճանապարհները և ահաբեկիչները հանձնել են իրենց զենքերը կառավարության ուժերին:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ զինված ահաբեկիչները Սիրիայի բանակի հետ համաձայնության են եկել, որ իրենց զենքերը հանձնեն կառավարության ուժերին: Սիրիայի նախագահի հրամանի համաձայն նրանց ներում կշնորհվի:
Երկուշաբթի օրը ընդդիմադիրները կարող են Խան Ալ-Շեյխ քաղաքից տեղափոխվել Սիրիայի հյուսիսային Էդլեբ նահանգում գտնվող հենակետը:
Հաղորդման համաձայն՝ ահաբեկիչները Սիրիայի բանակի հետ բանակցում են՝ Դարաա նահանգից Էդլեբ տեղափոխվելու հնարավորության շուրջ:
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ Հալեպից կարողացել են փախչել շուրջ 400 անզեն բնակիչներ:
Հալեպի արևելքում գտնվող Հանանո քաղաքի ազատագրումով ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները փախել են Հանանո քաղաքի կողմը: