Ամերիկյան կոալիցիան կոտորում է Իրաքի անմեղ բնակիչներին
Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի կողմից բնակելի տարածքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են 18 անմեղ քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, Իրաքյան մի աղբյուր հայտարարել է,որ նոյեմբերի 27-ին ամերիկյան կոալիցիայի կործանիչների կողմից Մոսուլ քաղաքի Ալ Բաաս թաղամասի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են Իրաքի 18 խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ 14 կանայք:
Իրաքի Մոսուլ քաղաքում աշակերտների կոտորածը, այդ երկրի Քերքուք քաղաքի Դաղուղ թաղամասում հուղարկավորության մասնակիցների վրա իրականացված հարձակումը, ամերիկյան կոալիցիայի վերջին քայլերն են, որոնց նկատմամբ լռություն է պահպանում ՄԱԿ-ը:
ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները հայտարարել են , թե սխալմամբ են Իրաքի խաղաղ քաղաքացիներին հարձակման ենթարկել: Սակայն հաշվի առնելով ԻԼԻՊ-ի ճիրաններից Մոսուլը ազատագրելու գործողությունները և այդ ահաբեկչական խմբավորման դիրքորոշումը , ամերիկացի պաշտոնյաների պատճառաբանությունը ոչ մի արդարացում չունի:
ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատճառաբանությամբ 2014 թվականի սեպտեմբերից ի վեր ավիահարձակումներ է իրականացնում Սիրիայում ու Իրաքում:
2016 թվականի հոկտեմբերի 17-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հրամանով և երկրի բանակային ու աշխարհաղորային ուժերի մասնակցությամբ մեկնարկեցին Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները,որոնց արդյունքում մինչ այժմ ազատագրվել է Նայնավա նահանգի մեծ մասը: