10 հազար սիրիացիներ փախել են արևելյան Հալեպից
Նոյեմբեր 28, 2016 07:26 Asia/Tehran
Ահաբեկչական խմբավորումների ճիրաններում գտնվող արևելյան Հալեպի 10 հազար քաղաքացիներ լքել են այդ տարածքը: Այդ մասին հայտնում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը:
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ից Սիրիայի մոտ 10 հազար խաղաղ քաղաքացիներին հաջողվել է փախչել Հալեպի արևելյան հատվածից:
Հալեպում Սիրիայի բանակը հաջողություններ է արձանագրել: Ահաբեկիչները հայտնվել են ծանր իրավիճակում: Նրանք անճարակությունից սկսել են կոտորել խաղաղ բնակիչներին:
Ահաբեկիչները Սիրիայի բնակչությանը միշտ որպես կենդանի վահան են օգտագործել այդ երկրի բանակի առաջխաղացումը կանխելու համար:
Պիտակ