10 հազար սիրիացիներ փախել են արևելյան Հալեպից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44443-10_հազար_սիրիացիներ_փախել_են_արևելյան_Հալեպից
Ահաբեկչական խմբավորումների ճիրաններում գտնվող արևելյան Հալեպի 10 հազար քաղաքացիներ լքել են այդ տարածքը: Այդ մասին հայտնում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 07:26 Asia/Tehran
  • 10 հազար սիրիացիներ  փախել են արևելյան Հալեպից

Ահաբեկչական խմբավորումների ճիրաններում գտնվող արևելյան Հալեպի 10 հազար քաղաքացիներ լքել են այդ տարածքը: Այդ մասին հայտնում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ից Սիրիայի  մոտ 10 հազար խաղաղ քաղաքացիներին հաջողվել է փախչել  Հալեպի արևելյան հատվածից:

Հալեպում Սիրիայի բանակը հաջողություններ է  արձանագրել: Ահաբեկիչները  հայտնվել են ծանր իրավիճակում: Նրանք անճարակությունից  սկսել են կոտորել խաղաղ բնակիչներին:

Ահաբեկիչները Սիրիայի  բնակչությանը միշտ որպես կենդանի վահան են օգտագործել այդ երկրի բանակի առաջխաղացումը կանխելու համար: