Հալեպում ահաբեկիչները ծանր պարտություն են կրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44485-Հալեպում_ահաբեկիչները_ծանր_պարտություն_են_կրել
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան խմբի նախագահ Ռամի Աբդոլռահմանը հաստատել է Հալեպի արևելյան Ալ-Սախուր շրջանում Սիրիայի բանակի հաջողության մասին լուրը՝ հայտարարելով .-«Սա համարվում է 2012 թվականից ի վեր Հալեպի ահաբեկիչների ամենամեծ պարտությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 13:16 Asia/Tehran
  • Հալեպում ահաբեկիչները ծանր պարտություն են կրել

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան խմբի նախագահ Ռամի Աբդոլռահմանը հաստատել է Հալեպի արևելյան Ալ-Սախուր շրջանում Սիրիայի բանակի հաջողության մասին լուրը՝ հայտարարելով .-«Սա համարվում է 2012 թվականից ի վեր Հալեպի ահաբեկիչների ամենամեծ պարտությունը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը հաստատել է, որ իր Հալեպի արևելյան տարածքների մեկ երրորդը գտնվում է իրենց վերահսկողության տակ:

Սիրիայի բանակային ուժերն ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի արևելյան Հանանու շրջանի Ալ-Հեյդարիա շրջանը:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հաղորդել է .-«Ահաբեկչական խմբավորումների աղբյուրները հայտարարել են, որ զինյալներն ամբողությամբ կորցրել են Հալեպի հյուսիս-արևելյան շրջանի վերահսկողությունը»:

Սիրիայի տեղեկատվական նախարարությունը սոցիալական կայքերում գրել է, որ նախարարության կայքը հակերները կոտրել են: «Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի թունավորման և վտանգավոր  հիվանդությամբ նրա վարակվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը».-կարդում ենք Սիրիայի տեղեկատվական նախարարության կայքում:

Նախարարությունն այս քայլը  Սիրիայի դեմ քարոզչական և մեդիա հարձական փորձ է գնահատել :