Մոսկվան հուսով է, որ Հալեպում իրավիճակը կհաջողվի լուծել մինչև տարեվերջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44770-Մոսկվան_հուսով_է_որ_Հալեպում_իրավիճակը_կհաջողվի_լուծել_մինչև_տարեվերջ
Մոսկվան հուսով է, որ Հալեպում իրավիճակը կհաջողվի լուծել մինչև տարեվերջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 12:41 Asia/Tehran
  • Մոսկվան հուսով է, որ Հալեպում իրավիճակը կհաջողվի լուծել մինչև տարեվերջ

Մոսկվան հուսով է, որ Հալեպում իրավիճակը կհաջողվի լուծել մինչև տարեվերջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք հուսով ենք, այո, իհարկե: Պետք է դուրս հանել այդ ահաբեկիչներին, նաև Մոսուլից, նաև Ռաքքայից: Ընդհանուր խնդիր է»,- ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հույս կա, որ Հալեպում իրավիճակը կլուծվի մինչև տարեվերջ:


Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրվա կեսօրի դրությամբ սիրիական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են արևելյան Հալեպի տարածքը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ:

 

tert.am/