Չուրկին. Հալեպի հարցով Անվտանգության խորհրդի նիստի նպատակն ահաբեկիչներին պաշտպանելն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44830-Չուրկին._Հալեպի_հարցով_Անվտանգության_խորհրդի_նիստի_նպատակն_ահաբեկիչներին_պաշտպանելն_է
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Հալեպ քաղաքի իրավիճակի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի չորեքշաբթի օրվա նիստում հայտարարել է . «Նիստ գումարելու Ֆրանսիայի դիմումն ահաբեկիչներին փրկելու համար ապարդյուն ջանք է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 04:16 Asia/Tehran
  • Չուրկին. Հալեպի հարցով Անվտանգության խորհրդի նիստի նպատակն ահաբեկիչներին պաշտպանելն է

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Հալեպ քաղաքի իրավիճակի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի չորեքշաբթի օրվա նիստում հայտարարել է . «Նիստ գումարելու Ֆրանսիայի դիմումն ահաբեկիչներին փրկելու համար ապարդյուն ջանք է»:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ընդգծմամբ, ԱՄՆ-ն ու Բրիտանիան մոռացել են, որ Սիրիան ահաբեկչական խմբերի ապաստարանն է դարձել: «Արևմուտքը ահաբեկիչների օգնությամբ նպատակ ունի կործանել Սիրիայի համակարգը»:

«Հալեպի արևելքում հումանիտար վիճակի մասին Ֆրանսիայի ու Բրիտանիայի մտահոգությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության կործանման նպատակն է հետապնդում և Անվտանգության խորհրդի նիստն ահաբեկիչներին պաշտպանելու համար ապարդյուն ջանք է»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը:

Քննադատելով Սիրիայի ճգնաժամում Ռուսաստանի դերակատարության մասին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հայտարարություններն ու ճգնաժամին վերջ տալու  նրա նախագիծը, Չուրկինը   հավելել է. «Նա մոռացել է Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու  իր առաքելությունը»:

Վերջին օրերին սիրիական ու դիմադրության ուժերի գործողությունների արդյունքում ահաբեկիչները ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ քաղաքում լիարժեք պարտության սեմին են գտնվում: