Սաուդյան Արաբիայում մահվան են դատապարտվել 3 շիա ակտիվիստներ
Սաուդյան Արաբիայի դատարաններից մեկը մահվան է դատապարտել այդ երկրի Ղաթիֆ շրջանի բնակիչ 3 շիա ակտիվիստների:
Դատարանը մեկ այլ շիա ակտիվիստի դատապարտել է 12 տարվա ազատազրկման:
Վերջիններս մեղադրվում են սաուդական ռեժիմի դեմ պայքարելու մեջ:
Վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի արևելյան Ղաթիֆ և Ահսա շրջաններում տեղի են ունենում ծավալուն ձերբակալություններ: Ձերբակալվածները հոգևորականներ են, ակտիվիստներ ու սովորական քաղաքցիներ:
Ձերբակալության ու մահապատժի հրամանները գործադրվում են այն դեպքում, երբ մեղադրյալների մեծ մասը մեղավոր են ճանաչվում քաղաքական պատճառներով և անհիմն մեղադրանաներով:
Սաուդյան Արաբիայի այս քաղաքականությունն արժանացել է Amnesty international և Human Rights Watch կազմակերպությունների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քննադատությանը: