ԻԼԻՊ-ը Մոսուլում շարունակում է ոճիրներ գործել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44899-ԻԼԻՊ_ը_Մոսուլում_շարունակում_է_ոճիրներ_գործել
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքում սպանել են 15 երեխաների: Այդ մասին հաղորդում է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Մոսուլ քաղաքի անվտանգության աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 13:44 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը Մոսուլում շարունակում է ոճիրներ գործել

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքում սպանել են 15 երեխաների: Այդ մասին հաղորդում է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Մոսուլ քաղաքի անվտանգության աղբյուրներին:

 

Իրաքի հյուսիսում շարունակելով խաղաղ բնակչության դեմ իրենց ոճրագործությունները , ԻԼԻՊ-ի ահաբեկիչները կրակ են բացել 15 երեխաների ուղղությամբ ,որոնք փորձում էին ահաբեկիչներից պաշտպանվելու համար գնալ Իրաքի անվտանգության ուժերի մոտ:

Ավելի վաղ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը մի տեսանյութ էր տարածել, որը ցույց էր տալիս այն 200 երեխաների սպանությունը, որոնք ընդդիմացել ու  չէին միացել  խմբավորմանը:

Ահաբեկիչներն ամենավայրագ միջոցներով փորձում են  կանխել  խաղաղ բնակիչների ,այդ թվում երեխաների ելքը իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներից:  

Մոսուլում ԻԼԻՊ-ի ահաբեկիչները չեն կարողանում պայքարել անվտանգության ուժերի դեմ, ուստի   խաղաղ քաղաքացիներին, մասնավորապես երեխաներին, օգտագործում են որպես կենդանի վահան: