Սիրիայում շարունակվում է ազգային հաշտության գործընթացը
Սիրիայի բանակի և ժողովրդի կողմից գործադրված ջանքերի արդյունքում, այդ երկրի Ալթալ քաղաքում ազգային համաձայնություն է կայացել:
Հղում անելով Ալ-Ախբարիա ցանցին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ ըստ Դամասկոս նահանգի Ալթալ քաղաքում կայացած համաձայնության՝ զինված ընդիմադիր խմբերն իրենց զենքն ու զինամթերքը հանձնել են կառվարական ուժերին և լքել են քաղաքը:
Ըստ համաձայնության՝ Ալթալ քաղաքում առևանգված 23 բանակայիններ և անզեն մարդիկ ազատ են արձակվել:
Ավելի վաղ Դամասկոս նահանգի Խան Ալ-Շեյխ քաղաքում ևս ազգային համաձայնություն էր կայացել և զինված խմբերը իրենց զենքը հանձնելով կառավարական ուժերին, տեղափոխվել էին Էդլիբ նահանգը:
Սիրիայի բանակի աղբյուրը անդրադառնալով ահաբեկիչների կողմից Դարաա նահանգում Սիրիայի բանակի հենակետի վրա կատարված հարձակման ձախողմանը, ասել է, որ բախումների արդյունքում ահաբեկչական խմբի մեծ թվով զինյալներ սպանվել են :