Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները մեկնել են Լիբանան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45052-Գերմանիայի_և_Թուրքիայի_արտգործնախարարները_մեկնել_են_Լիբանան
Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն ժամանել են Լիբանան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 16:16 Asia/Tehran
  • Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները մեկնել են Լիբանան

Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն ժամանել են Լիբանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք առանձին, ապա եռակողմ հանդիպումներ են ունեցել Լիբանանի արտգործնախարար Ջըբրան Բասիլի հետ, որի ժամանակ քննարկել են Լիբանան տեղափոխված սիրիացի փախստականների վիճակը:

Եռակողմ հանդիպման ավարտին Ջըբրան Բասիլը հայտարարել է, որ Լիբանանը չի պատրաստվում որևէ զիջում կատարել Միջերկրական ծովում բնական գազի իր իրավունքից: Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ են պայմաններ, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկրի ապահով վայրեր:

Հանդիպման ավարտից հետո Շտայնմայերը, ապա նաև Չավուշօղլուն նախագահական պալատում հանդիպել են Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Ավելի ուշ սպասվում է նրանց հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հետ: 

Armenpress.am