Լավրովն ու Քերին Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45118-Լավրովն_ու_Քերին_Հռոմում_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 09:03 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերին Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Հանդիպումն անցել է Հռոմում՝ Միջերկրածովյան խնդրով միջազգային համաժողովի շրջանակում։

«Քննարկվել են Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարները։ Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում։ Անդրադարձ է արվել երկկողմ բանակցային հարաբերությունների որոշ հարցերի, որոնք լրջորեն տուժել են Բարաք Օբամայի վարչակազմի առճակատումային գործողություններից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրադրությունն Իրաքում, Լիբիայում և Եմենում։

1in.am