Ռուսաստանը պատրաստ է Հալեպի հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45208-Ռուսաստանը_պատրաստ_է_Հալեպի_հարցով_բանակցել_ԱՄՆ_ի_հետ
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` Ժնև ռազմական փորձագետներ ուղարկելու և Հալեպի հետ կապված հացերի, այդ թվում քաղաքից ահաբեկիչների տարհանման շուրջ ամերիկացի պաշտոնակիցների հետ բանակցության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 04:08 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է Հալեպի հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` Ժնև ռազմական փորձագետներ ուղարկելու և Հալեպի հետ կապված հացերի, այդ թվում քաղաքից ահաբեկիչների տարհանման շուրջ ամերիկացի պաշտոնակիցների հետ բանակցության համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Ֆումիո Քիշիդայի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ի հետ համաեղ նիստի ժամանակ համաձայնություն կկայանա  Հալեպից ահաբեկիչների տարհանման և քաղաքում իրավիճակի կարգավորման հետ կապված հստակ քայլերի շուրջ»:

«ԱՄՆ-ն հրաժարվել է ընդդիմությանն ահաբեկիչներից առանձացնելու կապակցությամբ ձեռք բերված համաձայնության  գործադրումից և փորձել է «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբին փրկել հարձակումներից»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Լավրովն ասել է. «Քանի որ Վաշինգտոնը հրաժարվեց զինված խմբերին առանձնացնել ահաբեկիչներից, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողացան  համատեղ հարված հասցնել ահաբեկիչներին»: