Թուրքիայի վարչապետի` հայերենից փոխառված ժարգոնային արտահայտությունը զարմացրել է թուրքերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45229-Թուրքիայի_վարչապետի_հայերենից_փոխառված_ժարգոնային_արտահայտությունը_զարմացրել_է_թուրքերին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Թուրք արդյունաբերողների և գործարարների միության» բարձր խորհրդատվական խորhրդի` նախօրեին կայացած նիստի ընթացքում օգտագործել է հայերենից փոխառված և թուրքերենում որպես ժարգոնային արտահայտություն ընդունված արտահայտություն, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 06:29 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետի` հայերենից փոխառված ժարգոնային արտահայտությունը զարմացրել է թուրքերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Թուրք արդյունաբերողների և գործարարների միության» բարձր խորհրդատվական խորhրդի` նախօրեին կայացած նիստի ընթացքում օգտագործել է հայերենից փոխառված և թուրքերենում որպես ժարգոնային արտահայտություն ընդունված արտահայտություն, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, քննադատելով Եվրամիության` Թուրքիայի հանդեպ կիրառած քաղաքականությունը, Յըլդըրըմը հայտարարել է, որ կառույցի մաքսային միությունը նունպես խաբել ու օգտագործել է Թուրքիային և այս համատեքստում օգտագործել է «մադիք աթմաք» ժարգոնային արտահայտությունը, որը թուրքերենից բառացի թարգմանվում է որպես «մատ նետել» և նշանակում է խաբել, դավադրություն կազամակերպել, այլ կերպ ասած` «մատերի վրա խաղացնել»:

«ԵՄ մաքսային միությունում էլ մեզ «մատ նետեցին»: Թուրք ժողովուրդն այդ ամենը գիտի», - ասել է Յըլդըրըմը:

շՎարչապետի այս խոսքերը մեծ արձագանք են գտել Թուրքիայում և սոցիալական ցանցերի միլիոնավոր օգտատերեր իրենց զարմանքն են արտահայտել «մատիկ նետել» արտահայտության վերաբերյալ, իսկ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շտապել են հիշեցնել, որ ժարգոնային այդ արտահայտությունը ունի հայկական արմատներ: Թուրքական պարբերականներն էլ իրենց հերթին փորձում են վերլուծել վարչապետի օգտագործած բառի իմաստը, սակայն քչերն են համարձակվել խոստովանել «մատիկ» բառի հայկական ծագումը:

Tert.am