Ռուսաստանն արձագանքել է Բրիտանիայի հայտարարությանը
Մոսկվան արձագանքելով Սիրիա հումաիտար օժանդակությունների դադարեցման կապակցությամբ Լոնդոնի քննադատությանը, իր հերթին քննադատել է սիրիացիների նկատմամբ Բրիտանիայի անպատասխանատու քաղաքականությունը:
«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հակազդելով Սիրիայի հյուսիսային Հալեպ մեկնող հումանիտար օժանդակությունների ավտոշարասյուների կապակցությամբ Բրիտանիայի հնչեցրած քննադատությանը, հայտարարել է. «Բրիտանիան նույնիսկ մեկ գրամ ալրյուր կամ մի ծածկոց չի տրամադրել Սիրիայի ժողովրդին»:
Բրիտանիայի վարչապետի խոսնակը հայտարարել էր, թե Ռուսաստանն արգելում է Հալեպի պաշարման մեջ գտնվող բնակիչների համար հումանիտար օժանդակությունների առաքումը:
Խոսքն ուղղելով Բրիտանիայի կառավարությանը, Կոնաշենկովն ընդգծել է, որ եթե Բրիտանիան որևէ օժանդակություն չի կատարում, առնվազն չպիտի խոչընդոտի այլ երկրների օժանդակությունների առաքմանը: