ԱՄՆ-ն ցանկանում է վերակենդանացնել հաշտության «մեռած» գործընթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4537-ԱՄՆ_ն_ցանկանում_է_վերակենդանացնել_հաշտության_մեռած_գործընթացը
Պաղեստինի Ազատագրական Կազմակերպություն՝ ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի անդամը բացահայտեց նոր նախագծի միջոցով հաշտության «մեռած» գործընթացը վերակենդանացնելու ԱՄՆ-ի պետքարտուղարի ջանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 05:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ցանկանում է վերակենդանացնել հաշտության «մեռած» գործընթացը

Պաղեստինի Ազատագրական Կազմակերպություն՝ ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի անդամը բացահայտեց նոր նախագծի միջոցով հաշտության «մեռած» գործընթացը վերակենդանացնելու ԱՄՆ-ի պետքարտուղարի ջանքը:

ՊԱԿ-ի կոմիտեի անդամ Ահմեդ Մաջդալանին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մոտ ապագայում Հորդանանի մայրաքաղաք՝ Ամանում հանդիպելով Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասին նրա հետ քննարկել պաղեստինա-իսրայելյան հաշտության ապարդյուն բանակցությունների վերսկսումն ու նաև քաղաքական ու տարածաշրջանային մի շարք հարցեր:

Մաջդալանին մատնանշելով այն կետը, որ ի հետևումն անցած հոկտեմբերից պաղեստինյան տարածքներում բախումների սրման ԱՄՆ-ն ցանկանում է նոր քարտեզ գծել տարածաշրջանի համար, ասաց. «Պաղեստինի իսլամական ու քրիստոնեական սրբությունների հանդեպ Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու ոտնձգությունները դադարեցվելու անհրաժեշտության կապակցությամբ Վաշինգտոնի անուշադրության պատճառով այս ջանքերը դրական արդյունքի չեն կարող հանգել»:

ԱՄՆ-ի միջնորդությամբ ու վերահսկողությամբ պաղեստինցիների ու Սիոնիստական ռեժիմի միջև հաշտության բանակցությունների վերջին շրջանը տևեց ինն ամիս և առանց որոշակի արդյունքի հանգելու դադարեցվեց անցած մարտ ամսին: