Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45718-Հալեպի_արեւելքում_դիրքեր_գրաված_արմատականները_ներկայացուցիչներ_են_ուղարկել_Թուրքիա
Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 11:22 Asia/Tehran
  • Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա

Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում Է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել:

Նաեւ նշվում Է, որ Հալեպի արեւելքում դիրքեր գրաված  արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղեւորության նպատակը թուրքական կողմին համոզելն Է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:

Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

lratvakan.am/