Նասրոլլահ. Լիբանանում սադրանքների հեղինակները կոչնչացվեն հենց իրենց սադրանքների միջոցով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46054-Նասրոլլահ._Լիբանանում_սադրանքների_հեղինակները_կոչնչացվեն_հենց_իրենց_սադրանքների_միջոցով
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն ուրբաթ գիշեր այդ երկրի վերջին զարգացումների կապակցությամբ ելույթում անդրադառնալով Լիբանանի Հեզբոլլահի և նախագահ Միշել Աունի միջև պառակտում առաջացնելու ուղղությամբ որոշ երկրների ջանքերին ընդգծել է, որ Հեզբոլլահը սերտ կապեր ունի Միշել Աունի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 04:08 Asia/Tehran
  • Նասրոլլահ. Լիբանանում սադրանքների հեղինակները կոչնչացվեն հենց իրենց սադրանքների միջոցով

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն ուրբաթ գիշեր այդ երկրի վերջին զարգացումների կապակցությամբ ելույթում անդրադառնալով Լիբանանի Հեզբոլլահի և նախագահ Միշել Աունի միջև պառակտում առաջացնելու ուղղությամբ որոշ երկրների ջանքերին ընդգծել է, որ Հեզբոլլահը սերտ կապեր ունի Միշել Աունի հետ:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հերքել է Սաըդ Հարիրիի գլխավորությամբ Լիբանանի նոր կառավարության ձևավորման ճանապարհին որոշ խմբերի կողմից խոչընդոտներ ստեղծվելու մասին հայտարարությունը: «Կառավարության ձևավորման ճանապարհին ծագած խնդիրներից շատերը կարգավորված են». ասել է նա:

«Նախարարներից շատերի անունները հայտնի են և միայն մեկ կամ երկու նախարարությունների վիճակն է անորոշ»,-հավելել է Նասրոլլահը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Միշել Աունի Լիբանանի նախագահ ընտրվելով նոր հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Լիբանանը հայտնվի ամենալավ պայմաններում»:

«Տարածաշրջանը նոր փուլ է մտել և շատ նախագծեր ու սադրանքներ ձախողում են, հետևաբար լիբանանյան քաղաքական խմբերը   պիտի համագործակցեն»,-հայտարարել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը շնորհավորելով առջևում գտնվող իսլամական ու քրիստոնեական տոների և հատկապես Մոհամմեդ մարգարեի և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոների կապակցությամբ, ասել է. «Տարածաշրջանի մուսուլմաններն ու քրիստոնյաները կանգնած են  մարտահրավերների ու սպառնալիքների առջև: Եվ այդ սպառնալիքները Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում, Նիգերիայում ու այլ տարածքներում թիրախ են դարձրել իսլամական ու քրիստոնեական սրբությունները, որոնց շարքն է դասվում Պաղեստինում սիոնիստ թշնամու կողմից ազանի հեռարձակման արգելումը»: