Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուղղված է Թուրքիայի ժողովրդավարության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46291-Սահմանադրական_փոփոխությունների_նախագիծը_ուղղված_է_Թուրքիայի_ժողովրդավարության_դեմ
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալն ասել է.«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հեղաշրջում է՝ ուղղված այդ երկրի 140-ամյա պառլամենտական համակարգի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 13:16 Asia/Tehran
  • Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուղղված է Թուրքիայի ժողովրդավարության դեմ

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալն ասել է.«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հեղաշրջում է՝ ուղղված այդ երկրի 140-ամյա պառլամենտական համակարգի դեմ»:

Լեվենթ Գոքն ասել է.«Այս նախագիծը չի համապատասխանում Թուրքիայի աշխարհիկ համակարգին և ըստ նախագծի կոչնչանան համերաշխության և խաղաղության մշակույթը Թուրքիայում»:

Լեվենթ Գոքը համոզված է, որ Ազգային շարժում կուսակցության անդամները իրենց պահպանողական դիրքորոշումով արգելում են համակարգի փոփոխությունը իշխող Արդարության և Բարգավաճում կուսակցության կողմից:

Նշելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Թուրքիային կտանի դեպի պառակտում և բևեռացում՝ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալն  հավելել է«Թուրքիայի ժողովուրդը համարժեք պատասխան կտա համակարգային փոփոխությանը»:

Շաբաթ օրը Թուրքիայի  իշխող կուսակցության կողմից խորհրդարանին է  ներկայացվել երկրի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագծի համաձայն, նախագահն է լինելու երկրի իշխանության առաջին դեմքը:

Նախագահը վարելու է նաև գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Նախագահը կարող է նշանակել իր տեղակալներին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին: