Թուրքիայում ձերբակալվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երկու պատգամավոր
Դեկտեմբեր 13, 2016 08:35 Asia/Tehran
Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող երկու առանձին հետաքննությունների շրջանակում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվել են կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան:
lratvakan.am
Պիտակ