Լարիջանին Հալեպի ազատագրման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46663-Լարիջանին_Հալեպի_ազատագրման_մասին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրումը տարածաշրջանի ճգնաժամի կարգավորման համար նոր ուղի է բացում»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 07:10 Asia/Tehran
  • Լարիջանին Հալեպի ազատագրման մասին

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրումը տարածաշրջանի ճգնաժամի կարգավորման համար նոր ուղի է բացում»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության, Ալի Լարիջանին խորհրդարանի չորեքշաբթի օրվա դռնբաց նիստում շնորհավորելով ահաբեկիչների դեմ մղած պայքարում Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների տարած հաղթանակի ու Հալեպի ազատագրման կապակցությամբ, ընդգծել է. «Հալեպի ազատագրումը Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման նախաբանը կլինի և այս հաջողությունները տարածաշրջանի ճգնաժամի կարգավորման համար նոր ուղի պիտի բացեն»:

Լառիջանին անդրադառնալով Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Եմենում ԱՄՆ-ի ու արևմուտքի խաբուսիկ քաղաքականությունների կրած պարտությանն, ասել է, որ տարածաշրջանում դիմադրության առանցքն արևմուտքին կապված ահաբեկիչներին նահանջ է պարտադրել:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի իշխանությունների  նպատակը տարածաշրջանում սարսափ տարածելն է, զենքի առևտուրը և աշխարհի հասարակական կարծիքը տարծաշրջանում արևմուտքի կրած պարտությունից շեղելը: