Հալեպից հեռացող ահաբեկիչները գնում են Թուրքիա և Լիբանան. թուրք լրագրող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46702-Հալեպից_հեռացող_ահաբեկիչները_գնում_են_Թուրքիա_և_Լիբանան._թուրք_լրագրող
Հալեպից հեռացող ահաբեկիչներն իրենց ընտանիքների հետ ուղևորվում են Լիբանան և Թուրքիա, պնդում է Լիբանանում բնակվող թուրք լրագրող Հեդիյե Լևենթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 09:20 Asia/Tehran
  • Հալեպից հեռացող ահաբեկիչները գնում են Թուրքիա և Լիբանան. թուրք լրագրող

Հալեպից հեռացող ահաբեկիչներն իրենց ընտանիքների հետ ուղևորվում են Լիբանան և Թուրքիա, պնդում է Լիբանանում բնակվող թուրք լրագրող Հեդիյե Լևենթը:

Լևենթի հայտարարությունը մեջբերած թուրքական «Բիրգյուն» պարբերականը նշում է, որ Սիրիայի բանակի կողմից Հալեպի ազատագրումը զգալիորեն թուլացրել է ահաբեկիչների` Սիրիայի ներսում Դամասկոսից մինչև հարավային սահման ունեցած ռազմական ազդեցությունը, քանի որ Հալեպին տիրացած կողմը հնարավորություն ունի հարթավայրով հանգիստ առաջ գնալ մինչև Դամասկոս և հսկողություն սահմանել անհամեմատ մեծ տարածության վրա` մինչև Թուրքիայի սահման:

«Այս իրավիճակը ստիպել է Սիրիայի տարածքում բազմաթիվ ջիհադիստների, լքելով այս տարածքները, իրենց ընտանիքների հետ տեղափոխվել Լիբանանի կամ Թուրքիայի պես երկրներ: Իսկ Սիրիայում մնացողները հաստատվել են Իդլիբում», - գրել է Լևենթը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը «Ջեբհաթ ալ- Նուսրա» խմբավորման գրոհայիններից։ Սիրիական բանակի գլխավոր հրամանատարությունը դեռևս նոյեմբերի վերջին, մեծ առաջընթաց գրանցելով Արևելյան Հալեպի տարածքում, կոչ էր արել զինյալ ահաբեկիչներին վայր դնել զենքն ու միանալ ազգային հաշտեցման գործընթացին:

tert.am