Լիբանանահայ հայտնի լրագրողը՝ նախարար. Նա կդառնա առաջին կին նախարարն այդ երկրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46771-Լիբանանահայ_հայտնի_լրագրողը_նախարար._Նա_կդառնա_առաջին_կին_նախարարն_այդ_երկրում
Լիբանանահայ հայտնի լրագրող Փոլա Յագուպյանը Լիբանանի նոր կառավարության մաս է կազմելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 14:39 Asia/Tehran
  • Լիբանանահայ հայտնի լրագրողը՝ նախարար. Նա կդառնա առաջին կին նախարարն այդ երկրում

Լիբանանահայ հայտնի լրագրող Փոլա Յագուպյանը Լիբանանի նոր կառավարության մաս է կազմելու:

Այս մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է «Ալ Դիար» պարբերականից: Ըստ աղբյուրի, 30 անդամից կազմված կառավարության կազմում Փոլա Յագուպյանը կդառնա նախարար և կներկայացնի վարչապետ Սաադ Հարիրիի բլոկը:

Նշենք, որ Յագուպյանը լրագրողական դաշտում մեծ փորձ ունի և նա երկար ժամանակով աշխատակցել է CNN-ին: Իսկ նախորդ տասը տարիներին վարել է Հարիրիի հովանավորած Future հեռուստակայանով սփռվող Interviews քաղաքական հաղորդումը:

Յագուպյանի՝ նախարար նշանակվելու դեպքում, նա դառնում է առաջին կին նախարարը  լիբանանյան կառավարությունում:

Յագուպյանը հայերենի հետ միասին լավ տիրապետում է արաբերենին, անգլերենին ու ֆրանսերենին:

News.am