Իրանը կանգնած կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46810-Իրանը_կանգնած_կմնա_Սիրիայի_ժողովրդի_ու_կառավարության_կողքին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում Հալեպի ազատագրման կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին: Նա ընդգծել է, որ մինչև Սիրիայից ահաբեկիչներին դուրս հանելը, ԻԻՀ-ն կանգնած կմնա այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին: «Մենք մեր պարտականությունն ենք համարել պաշտպանել թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրներին, որոնք ձգտում են իրենց հայրենիքը մաքրել ոտնձգիչների ներկայությունից». ասել է Ռոհանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 04:10 Asia/Tehran
  • Իրանը կանգնած կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում Հալեպի ազատագրման կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին: Նա ընդգծել է, որ մինչև Սիրիայից ահաբեկիչներին դուրս հանելը, ԻԻՀ-ն կանգնած կմնա այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին: «Մենք մեր պարտականությունն ենք համարել պաշտպանել թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրներին, որոնք ձգտում են իրենց հայրենիքը մաքրել ոտնձգիչների ներկայությունից». ասել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նշել է. «Հալեպում արձանագրված հաղթանակն ու Սիրիայի երկրորդ մեծ քաղաքի վերադարձը ժողովրդին, համարվում է ահաբեկիչների ու նրանց հովանավորների դիմաց Սիրիայի ժողովրդի մեծ հաղթանակը»:

ԻԻՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել Սիրիայի ժողովրդին ու հատկապես Հալեպի բնակիչներին հումանիտար ու դեղորայքային օգնություններ առաքելու համար :  «ԻԻՀ Կարմիր մահիկին հանձնարարվել է միջազգային հանրությանը կոչ անել  օժանդակություն ցուցաբերել Սիրիայի բռնահարված ժողովրդին»:

Հեռախոսազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել  ահաբեկիչների ու նրանց հովանավորների դիմաց Սիրիայի ժողովրդին Իրանի ժողովրդի ու կառավարության ցուցաբերած հովանավորությունների կապակցությամբ:  «Իրանի ժողովուրդն ու կառավարությունն ամենածանր շրջանում կանգնած մնացին Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին և մենք երբևէ դա չենք մոռանալու». ասել է նա: