Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46819-Պուտինը_եւ_Էրդողանը_քննարկել_են_Հալեպի_իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 06:12 Asia/Tehran
  • Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շեշտադրվել Է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերն արծարծել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, ներառյալ Էներգետիկայի ոլորտը:

Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրների, կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ Է իրականացնել Հալեպում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծել են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչներին ու զինյալներին տարհանելու կարեւորությունը: Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն Է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին եւ նրանց ապահովել ժամանակավոր կացարանով:

Armenpress.am