Լավրովն ու Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46822-Լավրովն_ու_Զարիֆը_քննարկել_են_Սիրիայում_տիրող_իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 06:25 Asia/Tehran
  • Լավրովն ու Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում` «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակիցների ճնշման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակին, մասնավորապես, անհրաժեշտ օժանդակությունը Հալեպ տեղափոխելու խնդրին: Երկու կողմերը հաստատել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համաձայն` սիրիական հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում իրենց հանձնառությունը:

Armenpress.am